Выбрать страницу


#KarTour #Armenia #Easter #ՃրագալույցիՊատարագ
Այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում: Այս օրը Հիսուսը մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ Դժոխքը, ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը:
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ այսօր, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից։




Source